Գլխավոր էջ Վնասի նվազեցում Ինչպե՞ս խուսափել մոռացկոտությունից

Ինչպե՞ս խուսափել մոռացկոտությունից

1375
0

Որքան էլ, որ մարդը դժգոհի սեփական մոռացկոտությունից, այնուամենայնիվ, փաստացի, իր սեփական հիշողությունը, ոչնչով չի տարբերվում մնացածի հիշողությունից։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդը որքանով է ընկալում իր հիշողության աշխատանքի յուրահատկություններն ու առօրյայում ինչ չափաբաժնով է կիրառում սեփական գիտելիքները։

Takprosto.cc-ն գրում է այն բոլոր միջոցների մասին, որոնց օգնությամբ հնարավոր կլինի հեշտությամբ հիշել բարդ թվացող ցանկացած ինֆորմացիա։

Երբ հին ժամանակներում մարդիկ չէին կարողանում իրենց համար կարևոր ամսաթվերը և կարևոր տեղեկությունը գրել նոթատետրում կամ գրանցել սմարթֆոնում ու համակարգչում, հիմնվում էին միայն սեփական հիշողության վրա։ Եվ այդ իսկ պատճառով նախկինում մարդիկ սեփական միտքն ու հիշողությունը ավելի շատ էին գնահատում ու գիտակցում էին դրա կարևորությունը։

Ուստի մեր օրերում հիշողությունը թարմ պահելու և մարզելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի խորհուրդների։

Փորձեք կարդալ թվերը և մտապահելուց հետո ճիշտ հերթականությամբ գրել թղթի վրա։ 1, 5, 4, 2, 7, 3, 6, 7, 8, 0, 9, 1։

Հնարավոր է, ստացվի հիշել 1-5 թվերը, բայց ոչ ավելին։ Այս երևույթը բացատրվում է նրանով, որ մեր ուղեղը կարդացած ինֆորմացիան ուղարկում է կարճաժամկետ հիշողություն, որտեղ այն պահպանվում է 15-20 վայրկյան, արդյունքում այդ վայրկյանները չեն բավարարում թվերի ամբողջ ցանկը հիշելու համար։ Եթե հարցին մոտենանք այլ տեսանկյունից՝ կապ ստեղծելով ուղեղի և հիշվող օբյեկտի միջև, ապա կարելի է պարզապես վերոնշյալ թվերը խմբավորել և հիշել տանսյակների տեսքով, ինչպես օրինակ՝ 15, 42, 73, 67, 80, 91։

Նման մեխանիզմը արդյունավետ կհամարվի միայն մի քանի անգամյա մարզումներից հետո։

Հիշողության լավացման համար անհրաժեշտ է այն հաճախակի մարզել։ Պարզապես պետք է սովորության համաձայն թղթի վրա գրելու փոխարեն, փորձել հիշել ցանկալի ինֆորմացիան։

Հաճախ մեզնից շատերը գնումներ կատարելուց առաջ սկսում են ցուցակ կազմել։ Բայց ցանկալի կլինի թղթի վրա նշումներ կատարելու փոխարեն, փորձել այդ բոլորը տեղավորել հիշողության մեջ։ Հավատացած եղեք՝ մեր ուղեղը կհիշի այն ամենը, ինչը կարևոր է։ Եթե որևէ ինֆորմացիա առաջացնում է ուժեղ էմոցիոնալ անհանգստություն, ապա այն շատ երկար է հիշվում։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ