Գլխավոր էջ Վնասի նվազեցում Առողջական ի՞նչ խնդիրների պատճառ կարող է դառնալ մանրէազերծիչ միջոցների չարաշահումը

Առողջական ի՞նչ խնդիրների պատճառ կարող է դառնալ մանրէազերծիչ միջոցների չարաշահումը

745
0

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված համավարակի ֆոնին մարդիկ սկսել են սովորականից հաճախ կիրառել տարատեսակ հակասեպտիկ ու վարակազերծիչ միջոցներ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ նման միջոցների չափազանց հաճախակի գործածությունը բարձրացնում է մի շարք այլ վտանգավոր հիվանդություններով վարակվելու հավանականությունը։

Մանկաբույժ Անդրեյ Պրոդեուսի խոսքով՝ այս օրերին մարդիկ իրեն հաճախ են հարցնում թե ինչ հաճախականությամբ է հարկավոր կիրառել վարակազերծիչ միջոցները երեխայի ձեռքերն ախտահանելու համար, եթե փոքրիկը վերջին ժամերին անգամ չի էլ գտնվել դրսում։ Բացի այդ, շատերին հետաքրքրում է, թե ինչ հաճախականությամբ է հարկավոր մաքրել տունը քլոր պարունակող նյութերով։

Նման հարցերին ի պատասխան մասնագետը խորհուրդ է տալիս հետևել «ոսկե միջինի» կանոնին ու չչարաշահել հակասեպտիկ միջոցները, այլապես մեծ է հավանականությունը, որ ձեռքերի վրա գտնվող բակտերիաները կայունություն ձեռք կբերեն ախտահանիչ միջոցների նկատմամբ և դրանք արդեն անարդյունավետ կլինեն։ Արդյունքում մարդու օրգանիզմ կներթափանցեն էլ ավելի վտանգավոր վարակներ, քանի որ չեն բախվի որևէ դիմադրողականության։

Մասնագետի խոսքով՝ նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել անձնական հիգիենային։ Անհրաժեշը է տուն վերադառնալիս միշտ լվանալ ձեռքերն օճառով, դրսում անպայման դիմակ կրել և պարբերաբար ցնցուղ ընդունել։ Ինչ վերաբերում է հակասեպտիկներին, ապա դրանք կարելի է կիրառել միայն որևէ կեղտոտ մակերևույթին դիպչելու և լվացվելու հնարավորություն չունենալու դեպքում։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ