Գլխավոր էջ Նորություններ «Որոշում է կայացվել, որ «Նաիրի» ԲԿ-ն առհասարակ չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը»....

«Որոշում է կայացվել, որ «Նաիրի» ԲԿ-ն առհասարակ չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը». Արսեն Թորոսյան

986
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց, թե  արդեն անդրադարձել է իր հասցեին հնչած այն քննադատություններին, որ անձնական ամբիցիաների պատճառով, համավարակի դեմ տարվող պայքարի ընթացքում չի օգտագործել եղած ամբողջ ռեսուրսը, օրինակ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի և Թիվ 1 համալսարանական  հիվանդանոցի ռեսուրսը:

«Երևի խոսքը 10 մահճակալի մասին է՝ 2200  մահճակալի միջից: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է՝ անձնական ամբիցիա չկա ու չի կարող լինել, ամբողջ առողջապահական համակարգը ներգրավված է եղել այս գործընթացում՝ հատուկ սկզբունքների համապատասխան, և այդ սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ: Սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային և բուժական, որովհետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չէ, որ զբաղվում է, զբաղվում է նաև բազմաթիվ այլ հիվանդություններով»,- ասաց Արսեն Թորոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին՝ նկատի ունի, որ «Նաիրի» ԲԿ-ի ու Թիվ 1 համալսարանական  հիվանդանոցի մահճակալային ֆոնդը 10-ն է՞, Առողջապահության նախարարը պատասխանեց, որ խոսքը հենց այդ  մասին է՝ մրջյունը փիղ են դարձրել: «Խոսքը Թիվ 1 համալսարանական  հիվանդանոցի մասին է, ինչ վերաբերում է «Նաիրի» ԲԿ-ին, ապա որոշում է կայացվել, որ այն առհասարակ չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, և սա ճիշտ որոշում է եղել, և այն ուժի մեջ է»,- եզրափակեց նախարարը:

Հիշեցնենք, որ օրերս Երևանի Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը՝ ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով, ԴԱՏԱՐԿ է եղել և չի գործածվել անհայտ  պատճառներով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ