Գլխավոր էջ Վնասի նվազեցում Ո՞ր դեպքերում սնկերը կարող են վտանգավոր լինել առողջության համար

Ո՞ր դեպքերում սնկերը կարող են վտանգավոր լինել առողջության համար

435
0

Սնկերը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ և շատ օգտակար են օրգանիզմի համար, սակայն այս համեղ ու յուրահատուկ մթերքը ոչ բոլորին է խորհուրդ տրվում օգտագործել, գրում է MedikForum.ru կայքը։ Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդաբան Ելենա Չեդիյայի պնդմամբ՝ սնկերը վատ են յուրացվում աղեստամոքսային տրակտի հիվանդությունների առկայության դեպքում, ուստի նման խնդիրներով մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այս մթերքից։

«Սնկերը հիանալի սպիտակուցային սնունդ են և դրանցում պարունակվող սպիտակուցները յուրացվում են։ Սակայն այս մթերքը դժվարամարս է նրանց համար, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, օրինակ՝ խոցային հիվանդություն, գաստրիտ», — նշում է փորձագետը։

Մասնագետի խոսքով՝ մթերքի քիմիական բաղադրությունն ուսումնասիրելիս մարդիկ տեսնում են, որ սնկերը հարուստ են սննդային մանրաթելերով, սակայն շատերը չեն պատկերացնում, որ դրանք չեն ազդում ինչպես հարկն է։ Բանն այն է, որ սնկերն իսկապես պարունակում են մանրաթելեր, որոնք ամբողջությամբ յուրացվում են, սակայն դրանք օրգանիզմի համար չեն ունենում այն դրական ազդեցությունը, որը սովորաբար ունենում են սննդամթերքի այլ տեսակների մեջ պարունակվող մանրաթելերը։

Սննդաբանը նաև նախազգուշացնում է, որ նրանք, ովքեր ունեն մարսողական խնդիրներ և խստորեն հետևում են իրենց սննդակարգին, պետք է շատ ուշադիր լինեն սնկերի գործածության դեպքում լուրջ խնդիրներից խուսափելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ