Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ուշադրություն, խոսում է ՀՀ քաղաքացի Արայիկ Հարությունյանը

Ուշադրություն, խոսում է ՀՀ քաղաքացի Արայիկ Հարությունյանը

1082
0

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով.

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:

Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:

Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ:

Սիրելի հայրենակիցներ,
շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր պահպանում են հակահամաճարակային կանոնները կամ եթե նույնիսկ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով կսկսեն պահպանել դրանք»։

Ուշադրություն, խոսում է ՀՀ քաղաքացի Արայիկ Հարությունյանը։Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում…

Geplaatst door Arayik Harutyunyan op Vrijdag 12 juni 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ