Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Ի՞նչ հետևանք ունի ականջակալներ կրելը․պարզաբանում է մասնագետը

Ի՞նչ հետևանք ունի ականջակալներ կրելը․պարզաբանում է մասնագետը

9202
0

Շատ հաճախ մեր շրջապատում տեսնում ենք մարդկանց, ովքեր ականջակալներով են և մենք էլ հաճախ կրում ենք ականջակալներ։ Իսկ երբևէ՞ մտածել եք ինչ հետևանքներ ունեն ականջակալները և ինչպե՞ս կարող են վնասել մեր լսողությանը։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք քիթ-կոկորդ-ականջաբան Նարինե Առուշանյանի հետ։

Ի՞նչ բացասական հետևանք կարող է ունենալ ականջակալներ կրելը։

– Ականջակալների հաճախակի ու երկարատև կրումը կարող է բերել արտաքին լսողական անցուղու խրոնիկական բորբոքային պրոցեսների, ինչպես նաև լսողության իջեցման երիտասարդ տարիքում:

 – Հնարավո՞ր է ականջակալների չարաշահումը բերի խլության։

– Այո։ Ականջակալների չարաշահումը՝ բարձր հավանականության ձայնային ալիքով, կարող է բերել լսողության իջեցման և երբեմն էլ խլության: Մարդու համար թույլատրելի առավելագույնը 90-95 դեցիբել աղմուկն է, այն էլ կարճաժանկետ, որպեսզի պատկերավոր լինի, դա համապատասխանում է գնացքի (ոչ արագընթաց) վագոնի առաջացրած աղմուկին՝ ոչ հեռու քան 7 մետր հեռավորության վրա:

– Ո՞ր նշաններն են հուշում, որ մարդը չարաշահում է ականջակալների օգտագործումը։

– Ականջներում քորը, ուշադրության անկումը, տարածքում ձայնային ալիքի հանդեպ ուշադրության կենտրոնացումը, ականջներում աղմուկը, շրջապատող մարդկանց կարծիքով բարձր խոսելը կարող են լսողության իջեցման առաջին նախանշանները լինեն:

– Կան արդյո՞ք ականջակալներ, որոնց կրումը այնքան էլ վտանգավոր չէ։

– Այն ականջակալները, որոնք ամբողջությամբ փակում են ականջախեցերը քիչ վտանգավոր են, ինչպես նաև պրոֆեսիոնալ ականջակալները, որոնք ունեն բարձր որակ՝ նույնպես անվտանգ են:

– Եթե նկատվում է լսողության անկում՝ հնարավո՞ր է վերականգնել։

– Լսողության վերականգնումը կախված է լսողության իջեցման պատճառից, տեսակից ու աստիճանից: Ցավոք, կան այնպիսի ախտահարումներ, որոնց ժամանակ հնարավոր չի վերականգնել լսողական առողջությունը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ