Գլխավոր էջ Պաշտոնական ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն խորհրդատվություն և հետազոտություններ....

ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն խորհրդատվություն և հետազոտություններ. նախարարություն

627
0

ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, ժամը 10-ից մինչև 20-ն իրականացնելու է հանրային միջոցառում: ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները ցանկացողներին շարժական կլինիկայում կտրամադրեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն խորհրդատվություն և հետազոտություններ:

Հետազոտությունները կիրականացվեն մատից վերցված արյան նմուշով, պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից:

Ցուցահանդեսի ժամանակ ՁԻԱՀ-ի կենտրոնին հատկացված տաղավարում աշխատակիցները հետաքրքրվողներին կտրամադրեն տեղեկություններ ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման վերաբերյալ, նաև կներկայացնեն կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները:

Մանրամասներն այստեղ` http://moh.am/#1/2253

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ