Գլխավոր էջ Նորություններ 1,7 մլրդ դրամ՝ աշխատավարձերի բարձրացման համար․ Ավանեսյան

1,7 մլրդ դրամ՝ աշխատավարձերի բարձրացման համար․ Ավանեսյան

36578
0

Ազգային ժողովում քննարկվել  է 2023 թ պետբյուջեի նախագիծը։ Առողջապահության նախարարությանը հատկացվելիք ֆինանսական միջոցների հանրագումարը կազմում է 146 մլդ 373 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ այն մոտ 27 մլդ դրամով ավելի է։

Առողջապահության նախարարի դիտարկմամբ՝ ՀՆԱ-ից առողջապահությանն ուղղվող ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որ մեր երկրում առկա է։ Ներկայացնելով իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, Ավանեսյանը նշեց, որ 2023 թ․-ի բյուջեով նախատեսվում է նաև վերանայել բուժաշխատողների աշխատավարձերը։ Թիրախում կլինեն առաջնային օղակների՝ ամբուլատորիաների ու պոլիկլինիկաների աշխատողները։

Նրա խոսքով 1,7 մլրդ դրամ կտրամադրվի այս բարեփոխման համար, սակայ նրան առաջնորդվել են նաև կառավարության համար շատ կարևոր սկզբունքով՝ բուժաշխատողների աշխատավարձերը վերանայվելու են միայն արդյունքային ցուցանիշների փոփոխման պարագայում, այսինքն առանց որոշակի գիտելիքների վերափոխման աշխատավարձերի վերանայում չի կատարվի։

Ավանեսյանի խոսքով շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը ևս կբարձրանա։

Հ․Գ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ