Գլխավոր էջ Գլխավոր Անահիտ Ավանեսյանը H1N1 վիրուսի մասին․մանրամասներ

Անահիտ Ավանեսյանը H1N1 վիրուսի մասին․մանրամասներ

334
0

Այսօր՝ նոյեմբերի 4-ի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ H1N1 վիրուսին։ Նա հայտնեց, որ այս պահին ունենք հաստատված մեկ դեպք։

«Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, բայց մենք պետք է աչալուրջ լինենք, որովհետև գրիպի այս ենթաշտամերը բավականին ագրեսիվ են և քրոնիկ հիվանդություններով և մանկահասակ երեխաների համար կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ։ Ուստի ես ևս մեկ անգամ հորդորում եմ, խրախուսում եմ, որ մարդիկ դիմեն պոլիկլինիկա՝ պատվաստվելու գրիպի դեմ։ Գրիպի պատվաստանյութը ներառում է նաև այս շտամը իր մեջ, հակամարմինները»,-ասել է Ավանեսյանը։

Նա նաև նշել է, որ կարող են պատվաստվել մինչև 12 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր քաղաքացիները, քրոնիկ հիվանդություններով քաղաքացիները։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ