Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «2018 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրվել է 35.640 սրվակ կաթիլային պոլիոմիելիտ»

«2018 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրվել է 35.640 սրվակ կաթիլային պոլիոմիելիտ»

967
0

Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրում է.

« 2015 թվականին ՀՀ ԱՆ-ն շահել է ԳԱՎԻ հիմնադրամի հերթական դրամաշնորհը, ստանալով պոլիոմիելիտի կաթիլային պատվաստանյութ և 100.000 ԱՄՆ դոլար գումար։ Դրամաշնորհում նշված է, որ ծրագրված բյուջեն կազմում է 422.850 ԱՄՆ դոլար (մնացած գումարը պետք է վերցնեն այլ աղբյուրներից)։

Բայց այստեղ հետաքրքրական է այլ փաստ։
Դրամաշնորհային ծրագիրը գրված է 4 տարվա համար։ Ընդ որում, յուրաքանչյուր տարվա համար պլանավորված է նորածնային մահացությունը, որը նվազելու փոխարեն, աճում է։

Փաստում եմ, որ ԳԱՎԻ հիմնադրամի կողմից ՀՀ-ին վերջին անգամ Պոլիոմիելիտի կաթիլային պատվաստանյութ տրամադրվել է 2018 թվականին, որի ժամկետը, ըստ ինձ հասած տեղեկությունների, մինչև 2019 թվականի հոկտեմբերն է (ենթադրենք 2018 թվականի արտադրության պատվաստանյութինը մինչև 2020թ)։

2018 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրվել է 35.640 սրվակ կաթիլային պոլիոմիելիտ։

Համեմատության համար նշեմ, որ 2017 թվականին ԳԱՎԻ-ն ՀՀ-ին տրամադրել էր միայն 18.700 սրվակ։

ՀՀ-ին տրամադրված յուրաքանչյուր սրվակը կիրառվում է 10 երեխայի համար, հետևաբար 2018 թվականին ստացած խմբաքանակը կիրառելի է 356.400 երեխայի համար։

Մինչդեռ, համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների ՀՀ-ում ունենք շուրջ 160.000 1-5 տարեկան երեխա:
https://www.armstat.am/am/?nid=209

Ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին ստացած պատվաստանյութը շուրջ երկու անգամ ավելի է, քան անհրաժեշտ է մեր երեխաներին։
Ժամկետն էլ մոտենում է։

Ո՞վ գուշակեց, թե ինչ նպատակ ունի Արսեն Թորոսյանի կողմից ստորագրված Պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստումների հրամանը։
http://moh.am/images/legal-368.pdf

Ով գուշակեց, իր մրցանակն իր երեխայի առողջությունն է։

Հ.Գ. Մեր հանրությանը կլինիկական փորձարկումների ենթարկելու, դրամաշնորհային ծրագրերի միջոցով ստացած նյութերը «ռասխոդ անելու», նորածնային մահացության աճ կանխատեսելու ու լրացուցիչ պատվաստումներ կատարելու իրավունք ձեզ ո՞վ է տվել։

Այո՛, հավանաբար հանրությունը` ընտրությունների ժամանակ։
Բայց դե միշտ էլ կա հետդարձի ճամփա։

Ես կոչ եմ անում լինել աչալուրջ, խելամիտ ու մերժել նաև այս անգամ կատարած ձեր ընտրությունը»։

Նկարները կից՝ http://bit.ly/2koqLSX

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ