Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ջո Բայդենը հայտարարել է, որ երկիրն այժմ գտնվում է «չպատվաստվածների համավարակի» վիճակում

Ջո Բայդենը հայտարարել է, որ երկիրն այժմ գտնվում է «չպատվաստվածների համավարակի» վիճակում

10441
0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկիրն այժմ գտնվում է «չպատվաստվածների համավարակի» վիճակում:

Բայդենը նշել է, որ երկրում 85 միլիոն մարդ դեռ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ և գտնվում է հիվանդանալու լուրջ վտանգի մեջ: ԱՄՆ նախագահը նրանց կոչ է արել պատվաստվել:

«Ընդհանուր առմամբ, 1 ամիս առաջվա համեմատությամբ՝ շաբաթական նոր պատվաստումների թիվն աճել է ավելի քան 80 տոկոսով»,- ասել է Բայդենը:

Նա նաև պարտադիր է դարձրել տարեցների խնամքի կենտրոնների աշխատակիցների պատվաստումները: Ըստ ԱՄՆ նախագահի՝ համավարակի սկզբից ի վեր ծերանոցներում ապրող շուրջ 130 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ