Գլխավոր էջ Uncategorized «Ինչու՞ մենք չենք կարող լինել ավելի գրագետ»

«Ինչու՞ մենք չենք կարող լինել ավելի գրագետ»

981
0

Երեկ՝ օգոստոսի 18-ին, Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձան հաճախ տրվող հարցերին՝ տալով պատասխաններ։ Այս անգամ հարցը հետևյալն էր ՝ իմաստ ունի՞ COVID-19-ով հիվանդացած-ապաքինվածներին պատվաստվել, թե՞ նրանք հակամարմիններ ունեն և չեն վարակվի կամ, ինքնըստինքյան, կրկնավարակը թեթև ընթացք կունենա։ Որին ԱՆ-ն պատասխանեց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած անձանց մոտ հակամարմինները հնարավոր է որոշ ժամանակ պահպանվեն, այնուհետև գնալով կնվազեն, և անձը պաշտպանված չի լինի կրկնավարակից, ինչպես նաև կնպաստեն շրջանառվող նոր շտամները։ COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կլինիկական փորձարկումների 3-րդ փուլը վաղուց ավարտվել է և դրանց անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցված է։ Պատվաստումը 100%-ով պաշտպանում է հիվանդության ծանր ձևերից, մահացությունից և նվազեցնում է հոսպիտալացումները։

Վարակաբաններից մեկն էլ անդրադառնալով այս թեմային՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակում արեց այն մասին, որ Առողջապահության նախարարությունը որքան էլ, որ մեջբերում է ԱՀԿ-ին, այնուամենայնիվ չի հետևում նրանց։ Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է, որ մեզ մոտ չկա որևէ հետազոտություն, որը ցույց է տալիս, որ սիմպտոմատիկ պացիենտների մոտ կրկնավարակի թիվը մեծ է։ «Այդ դեպքում, ինչու՞ ենք պարտադրում, ինչու՞  հաշվի չենք առնում այս հանգամանքը։ Ավելին ասեմ, օրինակ՝ Գերմանիայում բնական վարակ կրած անձանց իրականացնում են մեկ դեղաչափի պատվաստանյութ։ Ինչու՞ մենք չենք կարող լինել գրագետ»։

Բազմիցս խոսվել է նաև պատվաստումների հակացուցումների մասին։ Այն, որ հղիների վերաբերյալ այս մասով հստակ տվյալներ չկան, սակայն շատ են իրարամերժ տեսակետերը։ Արդեն նշել ենք, որ այլ մասնագետներ ևս այս մասով տարբեր կարծիքի են և ներկայացնում են տարբեր հետազոտություններ։ Իսկ ըստ այլ մասնագետների՝ ենթադրվում է, որ պատվաստումը հղիների համար անվտանգ է, այդ պատճառով ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս նախապես հղիության թեստ անել, ընդհատել հղիությունը կամ հետաձգել պլանավորումը պատվաստման պատճառով։ Եվ ԱՆ-ն առանց որևէ հստակ հետազոտության հղիներին հորդորում է պատվաստվելու, եթե շղթայական վտանգ լինի, ո՞վ է պատասխանատվություն կրելու։ Թե՞ որպես արդարացում, լինելու է այն, որ այնուամենայնիվ, Հայաստանում, պատվաստումները կրում են կամավոր բնույթ և այստեղ իրենց վրայից մեղքը կընկնի պատվաստվող անձի վրա։

Եվ այս ամենի հետ մեկտեղ, շարունակում են ներկայացնել ցուցակներ, թե որոնք են կորոնավիրուսի դեմ պատվաստման հակացուցումները, սակայն նույնիսկ այս հարցը իրենց կողմից վերջնական վերահսկողության տակ չէ։ Հանուն պատվաստանյութերի սպառման, առանց որևէ լուրջ հետազոտություններ իրականացնելու, պատրաստ են նույնիսկ ռիսկի խմբում գտնվող անձանց պատվաստել, աչք փակել այն դեպքերի վրա, որ տվյալ պարագայում պատվաստումը այդ անձին բացարձակապես հարկավոր չէ, և անկախ ամեն ինչից՝ իրականացնել պատվաստման գործընթացը։ Այն ինչ, պետք է ավելի համակարագված աշխատանք իրականացվեր, որպեսզի ռիսկի խմբում գտնվող անձիք ավելի պաշտպանված լինեին վարակից։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ