Գլխավոր էջ Գլխավոր Գորիսի ԲԿ-ում մահացել է 5 ամյա Վահե Ավետիսյանը

Գորիսի ԲԿ-ում մահացել է 5 ամյա Վահե Ավետիսյանը

836
0

Գորիսի բժշկական կենտրոնում 5-ամյա երեխա է մահացել։ Այս մասին տեղեկանոմ ենք լրատավամիջոցներից։ Ըստ հրապարակումների երեխան վրայերթի ենթարկվել և սեպտեբերի 14-ին ժամը 16։30-ի սահմաններում տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Ըստ լրատվամիջոցների բժշկական կենտրոնը անէսթեզիոլոգ չի ունեցել և դա դարձել է մահվան պատճառ։ Բուժկենտրոնի միակ անէսթեզիոլոգը՝ Դավիթ Մաշուրյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորչությամբ դարձել է տնօրեն և անիսթէզիայով զբաղվելու իրավունք չունի։

Շատ չուշացավ նաև ԲԿ-ի պատասխանը․  Գորիսի բժշկական կետրոնը տեղեկացրել էր, որ հիվանդանոցը ունի երկու անէսթեզիոլոգ։ Իսկ երեխային կետրոն են տեղափոխել 16։20-ին և վիրահատվել է 16։40-ին։ Իսկ մահն արձանագրվել է 19։10-ին՝ ավտովթարից տուժած երեխայի վնասվածքները անհամատեղելի են եղել կյանքի հետ։ Բուժկետրոնը կոչ էր արել նախ ճշտել տեղեկատվությունը, ապա նոր հրապարակել։

MedMedia-ին հաջողվեց կապ հաստատել Գորիսի ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանի հետ, ով ասաց, որ կետրոնում ամեն ինչ արվել է երեխայի կյանքը փրկելու համար, օրվա հեթապահ վիրաբույժը փորձառու մասնագետ է։ Ներկայումս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ մանրամասների մասին կխոսեն արդյունքները ստանալուց հետո։

MedMedia-ն զրուցեց նաև Սյունիքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Նունե Գևորգյանի հետ, ով ասաց, որ երեխային վիրահատելուց առաջ բուժկենտրոնից զանգահարել են իրեն, տեղեկացրել են, որ 5 ամյա Վահե Ավետիսյանը, վրաերթի է ենթարկվել, ունի ներքին արյունահոսութույն, կետրոնում առկա է անհրաժեշտ արյան պաշար և գնում են վիրահատելու փոքրիկին։ 19։30-ի սահմաններում տեղեկացել է, որ մահ է արձանագրվել։ Մանկահասակ երեխայի մահվան մեջ կա արդյո՞ք բժշկական անփութույթյուն, տիկին Գևորգյանը, ասաց, որ հարցին կպատասխանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներին ծանոթանալուց հետո։ Վստահեցրեց նաև, որ վիրահատող բժիշկը լավ մասնագետ է։ Մինչ այժմ, մարզպետարան այդ գործով բողոք չի ներկայացվել, իսկ ոստիակություն բողոք կա թե՞ ոչ Նունե Գևորգյանը տեղյակ չէր։ Քրեական գործ հարուցված է, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։

Հ․Գ MedMedia-ն կոչ է անում կարևորել առողջապահության ոլորտը, հաշվի առնել ոլորտային նրբությունները և հրապարակել միայն ճշտված և համակողմանի տեղեկատվություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ