Գլխավոր էջ Պաշտոնական ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

918
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է.
Տեսչական մարմնի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 01/8142-19 և
2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 01/8180-19, 01/8181-19 կարգադրագրերի (այսուհետ՝ Կարգադրագրեր) հիման վրա դադարեցվել է ԶՈԼԱՔՍԱ ՕԴՏ (օլանզապին) դեղահատեր բերանի խոռոչում լուծվող 5 մգ, (28/2×14/) բլիստերում, դեղի շրջանառութունը, և ՀՀ-ում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության թիվ 164-Ն որոշման համաձայն ՀՀ տարածքում իրականացվում է ԶՈԼԱՔՍԱ ՕԴՏ (օլանզապին) դեղահատեր բերանի խոռոչում լուծվող 5 մգ, (28/2×14/) բլիստերում սերիա 10518, պիտանիության ժամկետ՝ 2021-05-31 դեղի հետկանչ։

Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2019 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 0101131919 փորձագիտական եզրակացությանը` Զոլաքսա Օդտ (Օլանզապին) դեղահատեր, բերանի խոռոչում լուծվող 5 մգ, (28/2×14/) բլիստերում, (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Պոլֆարմա դեղագործական գործարան Ս.Ա. Պելպինսկա 19 փ.83-200, Ստարոգարդ Գդանսկի, Լեհաստան) սերիա 10518, պտանիության ժամկետ՝ 2021-05-31 դեղի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է սպեցիֆիկացիայի անհամապատասխանություն ակտիվ դեղանյութի պարունակություն կետով ,որի պատճառով Լեհաստանի իրավասու մարմնի կողմից նախաձեռնվել է դեղի տվյալ սերիայի հետկանչ:

Հաշվի առնելով վերոգրյալը և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ դեղերի շրջանառությամբ զբաղվող տնտեսվարողներին արգելվում է իրացնել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ