Գլխավոր էջ Պաշտոնական Նախարար Արսեն Թորոսյանի պատասխանը Նարեկ Զեյնալյանի գրառմանը

Նախարար Արսեն Թորոսյանի պատասխանը Նարեկ Զեյնալյանի գրառմանը

460
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ի պատասխան ԱԺ  «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կատարած գրառմանը,  Facebook-ի իր էջում գրել է.

 «Ի պատասխան ստորև հայտարարության։

Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք լաբորատորիայի վարիչ լինելով, բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում:

ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումը ուղարկվել է օրենքին տառին համապատասխան, իսկ ծառերի հատման գործով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով:

Եվ վերջապես ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք կողմերից միայն մեկին լսելը և նման անպատասխանատու հայտարարություններ անելը »:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ