Գլխավոր էջ Օրվա թեման Թութքի հիմնական տեսակները և դրանց առաջացման պատճառներն ու ախտանշանները

Թութքի հիմնական տեսակները և դրանց առաջացման պատճառներն ու ախտանշանները

2631
0

Թութքը համարվում է մարդկանց մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից մեկը, սակայն շատերն այն հաճախ անուշադրության են մատնում, քանի դեռ ախտանշանները ցավով կամ տհաճ զգացողություններով չեն դրսևորվում: Սա է պատճառը, որ շատ դեպքերում հիվանդությունը խորանում է և ի հայտ են գալիս տարբեր բարդություններ:

Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տվել, որ թութքից տառապում է մոլորակի բնակչության մոտ 70%-ը, սակայն ոչ բոլորն են ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմում մասնագետին, ինչը կարող է առողջական լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Թութքն անուշադրության մատնելու դեպքում կարող են ի հատ գալ այնպիսի լուրջ բարդություններ, ինչպիսին են.

1.      արյունահոսությունը,

2.      բորբոքումները,

3.      թրոմբոզը,

4.      նեկրոզը (մեռուկ),

5.      անեմիան,

6.      հետանցի ճաքը:

Մասնագետները խորհուրդ են տալիս հիվանդության ի հայտ գալուն պես պարբերաբար խորհրդակցել բժշկի հետ: Վաղ փուլերում հիվանդությունից կարելի է ազատվել բավականին արագ և բուժման ավելի պարզ մեթոդների օգնությամբ:

Կանանց մոտ հաստ աղիքի հետ կապված խնդիրները հիմնականում ի հայտ են գալիս հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո: Ընդ որում՝ հղիության ընթացքում հիվանդությունը գրեթե հնարավոր չէ բուժել, քանի որ դեղամիջոցները կարող են վտանգավոր լինել երեխայի համար:

Թութքը հաճախ է անհանգստացնում նաև տղամարդկանց: Հիվանդության առաջացման հիմնական պատճառներն են ոչ ակտիվ կենսակերպը, մարսողական համակարգի օրգանների հետ կապված խնդիրները, հաճախակի փորկապությունը, ալկոհոլային ըմպելիքների ու ծխախոտի օգտագործումը, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը և ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը:

Տարբերվում է թութքի երկու տեսակ.

1.      արտաքին

2.      ներքին:

Արտաքին թութքի դեպքում թութքային հանգույցները որպես կանոն տեղակայված են լինում հետանցքից դուրս՝ դրա կողքին: Այս հանգույցները հաճախ մեծանում են ու բորբոքվում, ինչը պայմանավորված է լինում արյան լճացմամբ: Եթե հետագայում հանգույցներն այտուցվում են ու բորբոքվում, նկատվում են ցավոտ զգացողություններ: Մշտական սխալ սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնվածության ու նստակյաց կենսակերպի դեպքում առաջանում է սուր թրոմբոզ, իսկ արյունն ի հայտ է գալիս, երբ հանգույցը պատող մաշկը բարակում է և թրոմբը դուրս է գալիս օրգանիզմից:

Արտաքին թութքի ախտանշաններն են.

1.      Հետանցքի կողքին կլորավուն հագույցների առկայությունը,

2.      Լավ շոշափվող հանգույցներն ու կղելիս առաջացող ցավոտ զգացողությունները,

3.      Ցավոտ զգացողություններն ու կղանքի մեջ նկատվող արյան հետքերը,

4.      Հետանցքի քորն ու այրոցը,

5.      Սուր չմեղմվող ցավը (կղելուց, փռշտալուց հետո կամ անգամ հանգստի ժամանակ),

6.      Հանգույցների կապտավուն երանգն ու այտուցվածությունը, ինչպես նաև ախտահարված հատվածին դիպչելիս առաջացող սաստիկ ցավը:

Ներքին թութքի դեպքում հանգույցները գրեթե հնարավոր չի նկատել, քանի որ դրանք գտնվում են հետանցքի ներսում: Սովորաբար նման հանգույցները հիվանդության ընթացքում չեն դրսևորվում ցավոտ զգացողություններով, իսկ սկզբնական փուլում հիմնական ախտանշանը կղանքի մեջ նկատվող արյան հետքերն են:

Ներքին թութքի դեպքում նկատվում են հետևյալ ախտանշանները.

1.      արյան հետքեր աղիները դատարկելիս,

2.      ցավոտ զգացողություններ կղելուց առաջ ու հետո,

3.      հանգույցների արտանկում,

4.      տհաճ զգացողություններ հետանցքի շուրջն ու ներսում:

Հանգույցների արտանկումը վկայում է հիվանդության խորացման մասին: Այս դեպքում հարկավոր է շտապ դեղորայքային բուժում, ուստի անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել օրգանիզմի հանդեպ, չզբաղվել ինքնաբուժությամբ ու ժամանակին բուժզննում անցնել:

Հարկ է հիշել, որ ոչ բոլոր դեղամիջոցներն են արդյունավետ, ուստի առանց բժշկի նշանակման դրանք օգտագործելու դեպքում մարդը կարող է անդառնալի վնաս հասցնել առողջությանը:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ