Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իսրայելը սահմանափակումներ է տարածել 3 տարեկան երեխաների վրա

Իսրայելը սահմանափակումներ է տարածել 3 տարեկան երեխաների վրա

901
0
Israeli youth receives Covid-19 vaccine injection, at Maccabi Healthcare Services Covid-19 vaccination center in Tel Aviv, June 22, 2021. Photo by Avshalom Sassoni/Flash90 *** Local Caption *** נגד נגיף הקורונה ארנה קורונה חיסון מכבי אזרחים נערים נערות צעירים חיסונים

3 տարեկանից բարձր տարիքի երեխաները պետք է ցույց տան պատվաստումն ապացուցող փաստաթուղթ կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք, որպեսզի կարողանան մուտք գործել տարբեր փակ տարածքներ:

Իսրայելը պատվաստումների ցուցանիշով աշխարհում առաջատարներից մեկն է, այդուհանդերձ, կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ պայքարը շարունակվում է: Ըստ Իսրայելում կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերը ղեկավարող Սալման Զարկայի՝ հիվանդացության մակարդակն օրեցօր աճում է, և եթե իրավիճակը չբարելավվի, ապա երկրում դարձյալ կարող է լոքդաուն սահմանվել:

Մինչև օգոստոսի 18-ը պատվաստման ենթակա միայն 12 և բարձր տարիքի երեխաները և չափահասները պետք է ներկայացնեին «Կանաչ անցաթուղթ»: Այժմ այդ կանոնը կտարածվի նաև 3-11 տարեկան երեխաների վրա: Նրանց թեստերի համար կվճարի կառավարությունը:

Իսկ այն մարդիկ, ովքեր ենթակա են պատվաստման և չեն պատաստվել, պետք է իրենք վճարեն իրենց թեստերի համար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ