Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստանյութ՝ ի՞նչ է դա, ինչի՞ց ենք վախենում այդ բառը լսելիս․ Դավիթ Պետրոսյան

Պատվաստանյութ՝ ի՞նչ է դա, ինչի՞ց ենք վախենում այդ բառը լսելիս․ Դավիթ Պետրոսյան

784
0

Բժիշկ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պատվաստանյութերի թեմային, մասնավորպես նշելով, որ ի սկզբանե պատվաստանյութերը իրենցից ներկայացնում էին տվյալ վիրուսի թուլացված կամ կիսասպանված բջիջները, որոնց օրգանիզմը ճանաչում էր որպես այդ վարակը, այդ միկրոբը կամ վիրուսը, բայց այդ վիրուսը չէր կարողանում հիվանդություն առաջացնել։

«Հիմա փոխվել են ժամանակները և հիմա պատվաստանյութերը, մանավանդ՝ Covid 19-ի դեմ պատվաստանյութերը, բացարձակ չէին պարունակում որևէ բջիջ, իրենք այլ կենսատեխնոլոգիական մեթոդներով են ստացվում, օրինակ վերցվում է այդ վիրուսի մի մասը, որն ամենաճանաչելին է օրգանիզմի կողմից որպես նոր կորոնավիրուս։ Այդ մասը վերցնում են, և այդ մասը ոչ մի ձևով չի կարող բազմանալ և առաջացնել հիվանդություն։ Անգամ զրո իմունիտետ ունեցող մարդուն, եթե դա ներարկեն, ինքը չի վարակվի Covid 19-ով, ուղղակի իր մոտ իմունիտետ չի ձևավորվի, որովհետև ինքն ունի այդ հիվանդությունը։ Ինքը մարդ է ում մոտ իմունիտետ չկա, բայց իր մոտ ոչ մի պատվաստանյութ չի կարող առաջացնել այդ հիվանդությունը»,- նշել է Պետրոսյանը։

Ըստ բժշկի՝ քովիդի դեմ պատվաստվողներից ոչ ոք չի կարող հիվանդանալ քովիդով․«Դա բացառվում է, որովհետև օրգանիզմի մեջ չի ներթափանցում այդ թուլացված, կիսասպանված վիրուսը։ Երկրորդ, ոչ մի կերպ այդ օրգանիզմի մեջ ներարկվածը չի ներգործում օրգանիզմի ԴՆԹ-ի հետ։ Նա ոչ մի կերպ չի ազդում մեր տեսակի վրա և հետագայում ինչ որ մի բան առաջացնելու, քանի որ չի կարող դա անել»։

Պետրոսյանի խոսքով՝ երրորդ կետն այն է, որ պատվաստանյութերը չեն կարող առաջացնել ծանր հիվանդություններ և մեծ մահացություն ապագայում․«Դա նույնպես անհեթեթ է, որովհետև պատվաստանյութը օրգանիզմում շատ կարճ ժամանակ է լինում, որպես այդպիսին։ Այն կենսաբանական պատրաստուկ է և օրգանիզմն իրեն էլ է ոչնչացնում, որոշ ժամանակ հետո և պատկերացնել, որ ինչ որ մի նյութ օրգանիզմում չկա, բայց 20 տարի հետո պետք է առաջացնի ինչ որ մի հիվանդություն՝ դա բժիշկների կողմից կընդունվի որպես անհեթեթություն»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ