Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Այսօրվանից պարտադիր դարձավ դիմակների կրումը

Այսօրվանից պարտադիր դարձավ դիմակների կրումը

1639
0

Վրաստանում այսօրվանից կրկին պարտադիր է դառնում դիմակների կրումը թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում։

«Համավարակի դեմ պայքարում դիմակներն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը, և հուսով ենք, որ այս միջոցը կօգնի հաջողությամբ հաղթահարել վարակի չորրորդ ալիքը», — հայտարարել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։

Այսօր Վրաստանում գրանցվել է հիվանդացության ամենաբարձր թիվը՝ անցած մեկ շաբաթվա մեջ. մեկ օրում վարակվել է 6 հազար 208 մարդ, մահացել` 47֊ը: Մասնագետների խոսքով, վարակի սրընթաց տարածման պատճառը նոր` «դելտա» շտամն է, որ նախորդներից առնվազն երկու անգամ ավելի արագ է փոխանցվում: Այս ֆոնին Վրաստանում լիովին պատվաստվել է չափահաս բնակչության 6,4 տոկոսը, 15 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ