Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսային կեղծ ռազմավարության հետքերով․ ՄԱՍ 2

Կորոնավիրուսային կեղծ ռազմավարության հետքերով․ ՄԱՍ 2

1221
0

Ինչպես արդեն նշել ենք, կորոնավիրուսի դեմ «պայքարը» մեզ մոտ ընթանում էր իշխանության անտրամաբանական գործողություններով։ Բացի այն, որ հանրության շրջանում սկզբում, երբ պետք էր զգոնություն մտցնել՝ անլրջություն սփռեցին, թե իբրև ամեն ինչ վերահսկվում է և վախենալու կարիք չկա։ Իսկ հետո, երբ հանրության մեծ մասը վարակվել էր, և որոշակի սահմանափակումներին հետևելով կարելի էր դրական արդյունք գրանցել՝ սկսեցին անտեղի խուճապ տարածել հանրության շրջանում։ Դե իհարկե, խուճապից, վախից և սթրեսային անհանգիստ վիճակից կարող էր մարդկանց իմունիտետն ընկնել, ինչն էլ կբերեր ավելի շատ վարակակիրների և խուճապը կլիներ արդարացված։

Ինչ վերաբերում է անտրամաբանական գործողություններին, այն թերևս գլխավորում էր դիմակ կրել-չկրելու հարցը։ Ի սկզբանե, ըստ վարչապետի և պարետի որոշման՝ պետք է բոլորը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում կրեին բժշկական դիմակներ։ Այնուհետև վարչապետը նիստերից մեկի ժամանակ ասաց, որ կարելի է կրել նաև կտորե դիմակներ, թեկուզ՝ տանը պատրաստած։ Որին հաջորդեց այն որոշումը, որ այս ամենը անզոր է պաշտպանել կորոնավիրուսից, և պետք է կրել միայն N95 ռեսպիրատոր, FFP2 դիմակներ։ Սակայն, որոշ ժամանակ անց, ԱՆ նախարար Թորոսյանն ասուլիսներից մեկում ասաց, որ կարելի է պարզապես քիթը և բերանը փակել ինքնաշեն դիմակներով կամ շարֆով։ Այսինքն, այն օղակները, որոնք կարծես զբաղվում էին համավարակով՝  իրարից բացարձակապես անտեղյա՞կ էին գործում։ Եվ այս ֆոնին, համավարակ հաղթահարելը ծիծաղելի կլիներ։

Այնուհետև չէին կողմնորոշվում այդ դիմակները ի վերջո որտե՞ղ կրել՝ բա՞ց, թե՞ փակ տարածքներում, հանրային վայրերու՞մ, մեքենայի մե՞ջ՝ նոււյնիսկ եթե միայն վարորդն է այդ պահին մեքենայում, թե՞ առհասարակ դիմակ կրելը չի օգնում։ Առաջանում էին հարցեր, որոնք այդպես էլ անպատասխան էին մնում, ինչն էլ նպաստում էր նրանց հանդեպ հասարակության անվստահությանը։ Հանրության շրջանում բուռն քննարկման արժանացավ նաև երեխաների՝ դպրոցում դիմակ կրելու հարցը։ Ծնողներից շատերը իրենց բողոքն էին ներկայացնում այն մասին, որ երեխաները չեն կարող ուշադիր լինել դասին, եթե դիմակ կրեն և թթվածնի պակաս լինի իրենց մոտ։ Սակայն ոչինչ չփոխվեց այդ մասով և մեկ կիսամյակ երեխաները դպրոց հաճախեցին դիմակներով։

Քանի որ արդեն նշել ենք, որ երկրում կային որոշակի սահմանափակումներ, այդ սահմանափակումների խախտումները զուգորդվում էին տուգանքներով։ Իսկ տուգանքների հաշվին գումար աշխատելու համար ստեղծվում էին նպաստավոր պայմաններ։ Դրանցից մեկը այն էր, որ տնից դուրս գալիս պետք է յուրաքանչյուրն ունենար տեղաշարժի թերթիկ, որտեղ լրացված կլիներ անուն, ազգանուն և թե ուր է պատվաստվում գնալ՝ ինչքան ժամանակով։ Այս թերթիկը չունենալու համար քաղաքացիներին տուգանում էին 10,000 դրամ։ Հիշեցնենք, որ 10,000 դրամ՝ նախկին 100-250 հազար դրամի փոխարեն։ Նման անհեթեթ որոշումների շարքը կարելի է անվերջ թվել, բայց այդպես էլ անհասկանալի է մնում այն, որ եթե այս միջոցառումները արվում էին համավարակի դեմ «պայքարի» համար, ինչու՞ էին մեկը մյուսին հաջորդում, սակայն  ո՛չ տրամաբանորեն, ո՛չ արդյունավետությամբ չէին լրացնում մեկը մյուսին։ Ավելին, ամեն մի նոր հրամանի և որոշման հետ հասրակությունը խճճվում էր անմիտ գոծողություններից և թուլացնում համավարաակից պաշտպանվելու զգոնությունը:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ