Գլխավոր էջ Նորություններ Իմ էությունն ամբողջովին բժշկությունն է․ Արմեն Չարչյանը ԱԺ-ում էր

Իմ էությունն ամբողջովին բժշկությունն է․ Արմեն Չարչյանը ԱԺ-ում էր

3729
0

Այսօր՝ օգոստոսի 2-ի, ԱԺ նիստում ներկա էր նաև Իզմիլյան ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը։ Վերջիս ճեպազրուցի ընթացքում անդրադարձավ բժշկի և պատգմավորի աշխատանքների համատեղմանը՝ նշելով, որ իր էությունն ամբողջովին բժշկությունն է և ԱԺ է եկել բժշկի նշանով։

«Ես չեմ կարող ինքս ինձնից հեռանալ։ Ես զբաղվելու եմ իմ սիրած գործով, բայց զուգահեռ նաև զբաղվելու եմ այն գործով, որն ավելի մեծ օգուտ կարող է բերել մյուսներին։ Մեր հասարակությունը վերջին շրջանում թուլացել է, հիվանդացել է։ Իմ՝ այստեղ գտնվելը, այդ հասարակությանը բուժման նպատակով է»,-ասաց նա, հավելելով, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվում և սա իր քաղաքացիական դիրորոշումն է։

Հարցին, թե արդյոք հնարավոր է համարում իշխանության հետ համագործակցումը իր նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո, Չարչյանը նշեց, որ ներելը Աստծո շնորհն է։

«Ես չեմ կարող ներել, բայց ես կարող եմ արհամարել և մոռանալ այն, ինչ արվեց։ Այդքան էլ հաճելի չէր մեկ ամիս գտնվել այն տարածքում, որտեղ քո կողքին իրապես հանցագործներ են, բայց նրանք էլ են մարդ, նրանք էլ են Աստծո արարած։ Ես չեմ կարող ասել, որ կներեմ դա, բայց ես հիմա մոռացության կմատնեմ դա, քանի որ ես այստեղ եկել եմ, որ իմ գիտելիքները և փորձն առավելագույնս ներդնեմ Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայացման ուղղությամբ»,- նշեց  Չարչյանը։

Ի դեպ, հնչեց նաև հարց վերաբերող Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի աշխատանքին, որին Չարչյանը հրաժարվեց պատասխանել, նեշելով, որ հարցի պատասխանը ավելի ուշ կլինի։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ