Գլխավոր էջ Նորություններ Կյանքը երկարացնող մթերքներ

Կյանքը երկարացնող մթերքներ

359
0

Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներն օգնում են մեծացնել կյանքի տևողությունը, հայտարարել են Բոստոնի Թաֆթսի համալսարանի և  Հարավային Դակոտայի Սու Ֆոլսի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է ամերիկյան «Journal of Clinical Nutrition» ամսագրում։Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

 

Աշխատանքի հեղինակները պարզել են, որ օմեգա-3-ը բարենպաստ ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա և նվազեցնում է բորբոքումների վտանգը:

 

Ավելի քան 11 տարվա դիտարկումները ցույց են տվել, որ մարդիկ, որոնց օրգանիզմում հայտնաբերել են օմեգա-3-ի բարձր պարունակություն, միջինը հինգ տարով ավելի երկար են ապրում:

 

«Մենք հայտնաբերել ենք, որ օմեգա-3-ի մակարդակը կարող է լինել նույն գործոնը, որն ազդում է երկարակեցության վրա, ինչպես օրինակ ծխելը»,-նշել է հետազոտության հեղինակներից Ալեիքս Սալա-Վիլան:

 

Գիտնականները խորհուրդ են տվել սննդի մեջ օգտագործել սաղմոն, կտավատի սերմեր, պալտուս, թունա, չիա սերմեր։

 

Ընդ որում ՝ դրանք սննդակարգում ներառել հնարավորինս շուտ, որպեսզի կանխեն քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների զարգացումը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ