Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ինչի՞ կարող է հանգեցնել փաթիլների ամենօրյա օգտագործումը

Ինչի՞ կարող է հանգեցնել փաթիլների ամենօրյա օգտագործումը

1011
0

Սննդաբան Ելենա Սոլոմատինայի խոսքով  ամեն օր նախաճաշի համար փաթիլներով շիլա ուտելը երեխաների մոտ կարող է առաջացնել շաքարախտ և ճարպակալում:

Հետազոտության  շրջանակներում ուսումնասիրվել են փաթիլների շուկայում ամենահայտնի  ապրանքանիշերից մոտ 18-ը, մեծամասամբ շոկոլադե գնդիկները:

Արդյունքում պարզվել է, որ շոկոլադե փաթիլներից  15 ապրանքանիշներ պարունակում են մեծ քանակությամբ շաքար:

Սննդաբանը շեշտում է, որ նման փաթիլներով նախաճաշերը վնասակար են երեխաների համար հենց ածխաջրերի բարձր պարունակության պատճառով: Նա նաեւ հավելել է, որ երբեմն կարելի է ուտել փաթիլներով պատրաստված շիլա, բայց ամենօրյա օգտագործման համար այն օգտակար չէ:

Դիետոլոգը պնդում է, որ այսպիսի նախաճաշից հետո, որը հարուստ է շաքարով, երեխաների մոտ նկատվում է ախորժակի բարձրացում: Դա կապված է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման եւ այդ մակարդակի հետագա անկման հետ: Արյան մեջ գլյուկոզայի նվազեցումից հետո երեխան կրկին կցանկանա օգտագործել այն մթերքը, որը պարունակում է ածխաջրեր, որպեսզի գլյուկոզայի մակարդակը կրկին  բարձրանա:

Եթե գլյուկոզի մակարդակը տատանվում է, ապա այն կարող է հանգեցնել  նախադիաբետիկ վիճակի, իսկ հետագայում նաև շաքարախտի:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ