Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում համավարակի երրորդ ալիքի պիկը հաղթահարված է

Վրաստանում համավարակի երրորդ ալիքի պիկը հաղթահարված է

1386
0

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է կորոնավիրուսի երրորդ ալիքի պիկը հաղթահարելու մասին, այս մասին գրում է vestikavkaza.ru-ն:

Նա նշել է, թե երրորդ ալիքի պիկն անցած է ու համաճարակային իրավիճակը երկրում հանդարտվում է, նաև հավելել է, որ սա հանգստանալու առիթ չէ, քանի որ համաճարակը շարունակվում է:

«Համավարակի վերջը տալու ճանապարհը պատվաստումն է: Մեր նպատակն է պատվաստել 1,7 միլիոն մարդ: »,- ասել է Գամկրելիձեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ