Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մեծ Յոթնյակը կստորագրի հռչակագիր՝ COVID-19 համավարակի կրկնությունից խուսափելու համար

Մեծ Յոթնյակը կստորագրի հռչակագիր՝ COVID-19 համավարակի կրկնությունից խուսափելու համար

353
0

Մեծ Յոթնյակի առաջնորդները կստորագրեն հռչակագիր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարեփոխման միջոցով COVID-19 համավարակի կրկնությունից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է The National News-ը։

Այն կկոչվի Կարբիս-Բեյի հռչակագիր։

«Յոթնյակի խումբը՝ Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Հարավային Աֆրիկայի առաջնորդների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ պարտավորվել են ապահովել աշխարհի պաշտպանությունը կորոնավիրուսի հետագա սպառալիքներից»,-ասված է հրապարակման մեջ։

Հռչակագրին աջակցություն է հայտնել նաև ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Հռչակագրի ամբողջական տեքստը կհրապարակվի գագաթնաժողովի եզրափակիչ օրը՝ հունիսի 13-ին՝ ամփոփիչ կոմյունիկեի հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յոթնյակի երկրները մտադիր են ֆինանսական օգնություն հատկացնել երկրներին, որոնք առավել մեծ դժվարությունների են բախվել COVID-19-ի դեմ պայքարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ