Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ-ն եվրոպացիներին հորդորել է պատասխանատու կերպով ճանապարհորդել ամառային արձակուդների ընթացքում

ԱՀԿ-ն եվրոպացիներին հորդորել է պատասխանատու կերպով ճանապարհորդել ամառային արձակուդների ընթացքում

985
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եվրոպացիներին հորդորել է պատասխանատու կերպով ճանապարհորդել ամառային արձակուդների ընթացքում, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի՝ մարցամաքի համար վտանգը բոլորովին չի վերացել։

«Հաշվի առնելով սոցիալական հավաքների թվի ավելացումը, բնակչության ավելի մեծ տեղաշարժը, խոշոր տոնակատարությունները և մարզական միջոցառումները, որոնք տեղի են ունենալու առաջիկա օրերին և շաբաթներին՝ ԱՀԿ-ի Եվրոպական ստորաբաժանումը զգուշավորության կոչ է անում», – ասել է Կլյուգեն ճեպազրույցի ընթացքում։

Վերջին երկու ամսիների ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերը, վիրուսից մահվան և հոսպիտալացման դեպքերը նվազել են։ Դա Եվրոպայի 53 երկրներից 36-ին թույլ է տվել մեղմացնել սահմանափակումները։ Անցյալ շաբաթ տարածաշրջանում COVID-19-ի դեպքերի թիվը կազմել է 368 հազար, ինչն այս տարվա ապրիլի ցուցանիշներից հինգ անգամ պակաս է։

Կլյուգեն նշել է, որ պետք է գնահատել տարածաշրԴելտաջանի երկրների կողմից արձանագրված առաջընթացը՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ վտանգը վերացած չէ։

ԱՀԿ-ի երկայացուցիչը նաև ասել է, որ առաջին անգամ Հնդկաստանում հայտնաբերված, այսպես կոչված, «Դելտա» տարբերակը մտահոգություն է առաջացնում, քանի որ այն շատ արագ է տարածվում։

Կլյուգեն հավելել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է բնակչության 30 տոոկսը, ինչը բավական չէ վիրուսի հերթական ալիքը կանխելու համար։

Աղբյուրը՝ Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ