Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վիճակախաղ, որը կխթանի պատվաստումները կորոնավիրուսի դեմ

Վիճակախաղ, որը կխթանի պատվաստումները կորոնավիրուսի դեմ

831
0

Ավելի քան 14 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի մրցանակներ կխաղարկվեն Հոնկոնգում՝ վիճակախաղերի շարքի ընթացքում, որը նպատակ ունի խթանել բնակչության պատվաստումները կորոնավիրուսի դեմ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The South China Morning Post թերթին։

Պարբերականի տվյալներով՝ լրիվ պատվաստված քաղաքացիները շանս ունեն դառնալու բնակարանի, Tesla ավտոմեքենայի, Rolex ժամացույցի եւ ոսկու ձուլակտորների սեփականատեր։ Թանկարժեք մրցանակների հովանավորներն ու նախաձեռնողներն են մեգապոլիսի խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։

Վիճակախաղի պատվաստված մասնակիցներին խոստացվել են նաեւ iPhone, անվճար ավիատոմսեր, զբոսանավերով ճամփորդություններ, կեցություն հյուրանոցներում, տարբեր զեղչային քարտեր։ Հոնկոնգի կառավարությունը մտահոգ է բնակչության, հատկապես երիտասարդության իմունացման ցածր տեմպերից։ Փետրվարի վերջից յոթ ու կես միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսում բաշխվել է 2,7 մլն չափաբաժին պատվաստանյութ։

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ