Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարությունը հորդորում և պահանջում է հեռացնել ապատեղեկատվությունը

Առողջապահության նախարարությունը հորդորում և պահանջում է հեռացնել ապատեղեկատվությունը

960
0
Անդրադառնալով Yerkir.am լրատվականի՝ «Զոհերի դիերը նկուղը լցրած հիվանդանոցի տնօրենին բարձր պաշտոն են տվել» վերտառությամբ հոդվածին, առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է.
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Անրի Ավագյանը և նույն բաժնի երկու սանիտարներն աշխատանքից ազատված են և ներկայումս ԱՆ համակարգում ներգրավվածություն չունեն և չեն աշխատում:
Աբովյանի «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը տարբեր իրավաբանական անձինք են և իրար հետ առնչություն չունեն, իսկ դիահերձարանի մասնաշենքը «Թոքաբանության ազգային կենտրոն»-ին չի ենթարկվում:
Սկզբնաղբյուրը, հաշվի առնելով իր կողմից թույլ տված շփոթմունքը, իր էջից դեռևս նախորդ օրը հեռացրել է հոդվածը, սակայն որոշ լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այդ ապատեղեկատվությունը:
Առողջապահության նախարարությունը հորդորում և պահանջում է հեռացնել ապատեղեկատվությունը, հանրությանը չմոլորեցնել տեղեկատվական մանիպուլյացիաներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ