Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կսկսվի հակակորոնավիրուսային պատվաստանյութի՝ 12 տարեկանից ցածր երեխաների շրջանում փորձարկումները

Կսկսվի հակակորոնավիրուսային պատվաստանյութի՝ 12 տարեկանից ցածր երեխաների շրջանում փորձարկումները

399
0

Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական ընկերությունները կսկսեն իրենց համատեղ արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութի՝ 12 տարեկանից ցածր երեխաների շրջանում փորձարկումները, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Փորձարկումներին մասնակցելու են մինչև 4500 երեխա ԱՄՆ-ից, Ֆինլանդիայց, Լեհաստանից և Իսպանիայից։ Ի դեպ՝  մի շարք երկրներում այն  թույլատրված է 12 տարեկանից բարձր անձանց կիրառման համար։

Այս շաբաթ սկսված ուսումնասիրությունների հիման վրա փորձարկվելու է պատվաստանյութի 10 միկրոգրամի ներարկումը 5-ից 11 տարեկան և 3 միկրոգրամի ներարկումը՝ 6 ամսականից 5 տարեկան երեխաների շրջանում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ