Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս խուսափել թունավորումներից

Ինչպե՞ս խուսափել թունավորումներից

496
0

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է.

⏩սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
⏩չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
⏩ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք
չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց,
⏩ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները, կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
⏩չուտել հում սունկ,
⏩երեխաներին չկերակրել սնկով,
⏩աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
⏩սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
⏩թարմ սնկերը 1 օրից ավել չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում,
⏩չզբաղվել ինքնաբուժությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ