Գլխավոր էջ Uncategorized Քաղցկեղի կանխարգելում. 5 պարզ խորհուրդ

Քաղցկեղի կանխարգելում. 5 պարզ խորհուրդ

369
0

Անհնար է ապահովել ուռուցքային հիվանդությունների 100 տոկոսանոց պաշտպանություն, բայց շուրջ 30-50 տոկոս դեպքերում այս հիվանդությունը կարելի է կանխել՝ ձեր կյանքից բացառելով ռիսկի մի քանի գործոններ, պնդում է Europa Donna Armenia կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը:

Ծխել

Քաղցկեղային հիվանդության զարգացման ռիսկի ամենակարեւոր գործոններից մեկն է համարվում ծխելը, եւ կարեւոր է առաջին հերթին դրանից հրաժարվել: Հայաստանում տղամարդկանց շրջանում առավել տարածված ուռուցքային հիվանդություն է շարունակում մնալ թոքերի քաղցկեղը, եւ դեպքերի գերակշռող մեծամասնությունը կապված է հենց ծխելու հետ:

Ալկոհոլ

Ալկոհոլի չարաշահումը նույնպես ռիսկի կարեւոր գործոն է համարվում: Նվարդ Քոչարյանը նշեց, որ խորհուրդ է տրվում ալկոհոլի քանակությունը նվազեցնել, հնարավորության դեպքում ընտրելով սպիրտի քիչ պարունակությամբ ըմպելիքներ եւ այն չչարաշահել:

Սնունդ

Առողջ սնունդը նույնպես օգնում է նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը, իսկ սննդակարգում վերամշակված, պահածոյացված մթերքները, հակառակը, այդ հավանականությունը մեծացնում են:

Ֆիզիկական մարզումներ

Ֆիզիկական մարզումները նույնպես անչափ կարեւոր են ուռուցքային, նաեւ շատ այլ հիվանդությունների կանխարգելման համար:

Վաղ ախտորոշում

Ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշումը եւ բուժումը ժամանակին սկսելը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել: Եթե մարդը սկսում է բուժվել հիվանդության վաղ փուլերում, բուն բուժումը շատ ավելի հեշտ կլինի, իսկ կանխատեսումները՝ շատ ավելի լավ, քան եթե հիվանդությունը ուշ են գտել:

«Եթե կինն ինչ-որ բան է շոշափում կրծքի մեջ եւ անմիջապես բժշկի չի դիմում, նա հանցագործություն է կատարում ինքն իր դեմ եւ իր ընտանիքի դեմ: Կարող է պաթոսային է հնչում, բայց դա իրավամբ այդպես է: Անչափ կարեւոր է անգամ չնչին կասկածի դեպքում հետազոտման գնալ. թող բժիշկն ասի, որ ոչ մի սարսափելի բան չկա. այդ դեպքում շարունակեք հանգիստ ապրել: Բայց քանի դեռ չեք գնացել բժշկի մոտ եւ չեք համոզվել, որ ձեզ մոտ ոչ մի վտանգավոր բան չկա, ցանկացած դանդաղում չարիք է հենց ձեր նկատմամբ»,- ասաց մասնագետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ