Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի համավարակն ինչպե՞ս է ազդել Հայաստանում ուռուցքային հիվանդությունների հետ կապված իրավիճակի վրա

Կորոնավիրուսի համավարակն ինչպե՞ս է ազդել Հայաստանում ուռուցքային հիվանդությունների հետ կապված իրավիճակի վրա

236
0

Հայաստանում քաղցկեղով պացիենտների շրջանում կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր դեպքեր փաստացի չեն գրանցվել, սակայն կորոնավիրուսի համավարակը ընդհանրապես բավականին լուրջ ազդեցություն է ունեցել ուռուցքային հիվանդությունների հետ կապված իրավիճակի վրա: Այսպիսի կարծիք է հայտնել Europa Donna Armenia կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարվա ընթացքում ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները կասեցվել էին: Պացիենտները նույնպես ո՛չ պրոֆիլակտիկ նպատակով, ո՛չ անգամ ախտանշանների առկայության դեպքում չէին դիմում հիվանդանոց՝ վախենալով կորոնավիրուսով վարակվելուց:

Արդյունքում պացիենտներից շատերը, որոնց մոտ հիվանդությունը հնարավոր կլիներ վաղ փուլերում հայտնաբերել ժամանակին դիմելու դեպքում, եկել են արդեն բարձիթողի վիճակում, բարդություններով: Եվ եթե առաջին դեպքում բուժումը շատ ավելի հեշտ կլիներ, ուշ փուլերում ամեն ինչ ավելի բարդ կլինի:

Մասնագետի խոսքով՝ այս տարի, երբ համավարակը մի փոքր նահանջել է, անհրաժեշտ է բոլոր միջոցներն ընդունել, որպեսզի վերականգնվեն քաղցկեղի վաղ հայտնաբերման կանխարգելիչ միջոցառումները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ