Գլխավոր էջ Նորություններ Հակաբիոտիկների ընդունումը կորոնավիրուսի դեպքում կարող է վտանգավոր լինել

Հակաբիոտիկների ընդունումը կորոնավիրուսի դեպքում կարող է վտանգավոր լինել

224
0

Կորոնավիրուսային վարակի դեպքում հակաբիոտիկների ընդունումը կարող է վտանգավոր լինել, կարծում է իմունոլոգ, Հադասահ Ար-Ացոֆիմ իսրայելական կլինիկայի բաժանմունքի վարիչ Hadassah պրոֆեսոր Յակով Բերկունը (Իսրայել):

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ հակաբիոտիկները սովորաբար անարդյունավետ են վիրուսային հիվանդությունների դեմ, իսկ դրանց չարդարացված օգտագործումը հղի է բացասական հետեւանքներով:

Մասնագետի խոսքով` վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հոսպիտալացված COVID-19-ով ծանր հիվանդների միայն 5-7 տոկոսն է իսկապես հակաբիոտիկների կարիք ունեցել, քանի որ նրանց մոտ երկրորդային մանրէային վարակներ են զարգացել: Սակայն հակաբիոտիկներ ստանում է կորոնավիրուսային վարակով հոսպիտալացված հիվանդների մոտ 70 տոկոսը: COVID-19-ից մահացությունը, մասնագետի խոսքով, ավելի բարձր էր այն վարակվածների շրջանում, ում հակաբիոտիկներ էին նշանակվել:

Ավելին, հակաբիոտիկների չարդարացված օգտագործման պատճառով միկրոօրգանիզմների մոտ կարող է կայունություն հայտնվել դրանց նկատմամբ: Բացի այդ, հակաբիոտիկներով անհարկի բուժումը կարող է մի շարք բացասական հետեւանքների հանգեցնել, այդ թվում` սնկային ինֆեկցիաների երեխաների մոտ, աուտոիմուն հիվանդությունների, իմունիտետի անկման եւ միկրոբիոմայի խանգարման:

Մասնագետը նաեւ հայտնել է, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, ամեն տարի գերբավարար ռեզիստենտային մանրէներից մոտ 700 000 մարդ է մահանում, որոնց վրա գոյություն ունեցող դեղամիջոցներից որեւէ մեկը չի ազդում: Մանրէների ռեզիստենտության աճի պատճառը դեղամիջոցների ընդհատված կուրսն է:

«Դրանք կարծես չեն սպանել մանրէները, իսկ այն ամեն, ինչը չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում դրանց, եւ, այդպիսով, նույնպես նպաստում է մուլտիռեզիստենտ մանրէների առաջացմանը»,- պարզաբանել է մասնագետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ