Գլխավոր էջ Medmedia TV Ամենաբարդն այն էր, որ հասկանում էիր՝ զինվորին չես կարող օգնել․ բժիշկ

Ամենաբարդն այն էր, որ հասկանում էիր՝ զինվորին չես կարող օգնել․ բժիշկ

3524
0

Ամերիկաբնակ բժիշկ Արմեն Հակոբջանյանը Արցախյան պատերազմի օրերին եղել է Ստեփանակերտի հիվանդանոցում՝ իրականացնելով բազմաթիվ վիրահատություններ։

MedMedia.am-ի հետ զրույցում նա  պատմեց, որ ի սկզբանե հարց չի եղել, թե որտեղ պետք է լինել, որտեղ պետք է գնալ, քանի որ Ստեփանակերտի հիվանդանոցն Արցախի ամենամեծ հիվանդանոցն է, որտեղ տանում էին վիրավորների մեծ մասին, իսկ բժիշկները պետք է լինեն այնտեղ, որտեղ հիվանդները շատ են։

«Մենք չունենք սիստեմաներ, որոնք կարող ենք օգտագործել հիվանդների սպասարկման դեպքում։ Օրինակ, երբ օրական վիրահատում ես մեկը կամ երեք հիվանդի՝  բժիշկը կարողանում է մտածել, որոշել  թե ինչ անել այդ հիվանդի հետ, ճիշտ ուղղությունը հասկանալ։ Բայց երբ ունենում ես մեծաքանակ հիվանդներ, որոնց բերում են միանգամից և դու չունես մեծաքանակ վիրահատարաններ, չունես մեծաքանակ բժշկական սպասարկում և չունես պատրաստված բժիշկներ, այդ ժամանակ ամեն ինչ պետք է պրոտոկոլներով առաջնորդվել»,-նշեց Հակոբջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ