Գլխավոր էջ Նորություններ Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ով

Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ով

207
0
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել Է «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 12-ին հաղորդել Է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն:

«Ես արդեն ստացել եմ ներարկումը, հաջորդը փետրվարի 17-ին Է»,-ռեժիսորի խոսքը գործակալությունը մեջբերում Է Facebook-ի իր պաշտոնական Էջում: Հաղորդագրության համաձայն, ռեժիսորը կարծում Է, որ սերբերի մեծամասնությունը վստահում Է հենց ռուսաստանյան պատվաստանյութին:

«Բելգրադյան Էլիտան, որը մոտ Է Արեւմուտքին, հավատում Է «Պֆայզեր»-ին եւ «Մոդեռն»-ին, բայց ես կարծում եմ, որ սերբերի 80 տոկոսը հավատում Է ռուսներին եւ հավատում Է «Սպուտնիկ V»-ի արդյունավետությանը: Նրանք դա համարում են լավագույն պատվաստանյութը եւ հույս ունեն, որ այն ավելի շատ կլինի Սերբիայում: Այդ պատվաստանյութը մեզ համար ամենակարեւորն Է»,-«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն մեջբերում Է ռեժիսորի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ