Գլխավոր էջ Uncategorized Ինչու՞ են մազերը սպիտակում վաղ տարիքում

Ինչու՞ են մազերը սպիտակում վաղ տարիքում

659
0

Դուք երիտասարդ եք և վաղաժամ սպիտակ մազերը ձեզ համար մղձավանջ է դարձել։ Եթե դուք այն երիտասարդներից եք, ովքեր ունեն անցանկալի ճերմակ մազեր և փորձում են դրանք վերացնել տարբեր միջոցներով, ապա այս հոդվածը ձեզ համար է։

Ի՞նչն է հանդիսանում սպիտակ մազերի պատճառ:

  1. Գենետիկա

Ըստ ուսումնասիրությունների՝ վաղաժամ սպիտակ մազերը կապված են գենետիկայի հետ։ Հավանական է, որ դուք վաղ տարիքում սպիտակ մազեր կունենաք, եթե ձեր մայրը կամ հայրը վաղաժամ սպիտակ մազեր են ունեցել։ Որոշ երկրներում մարդիկ կարող են սպիտակ մազեր ունենալ ավելի վաղ, օրինակ սպիտակամորթները կարող են սպիտակ մազեր ունենալ նույնիսկ 20 տարեկանում, մինչդեռ Աֆրոամերիկացիների համար սպիտակ մազերի տարիքը սկսվում է 30 տարեկանից։

  1. Սթրես

Սթրեսը նույնպես կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են անհանգստությունը, արյան բարձր ճնշումը, քնի խնդիրները։ Այս ամենին գումարվում է նաև վաղաժամ սպիտակեցումը։

  1. Դիետա

Սխալ դիետաները նույն ձևով կարող են արագացնել մազերի վաղ ճերմակում։ Վերամշակված սնունդը, սառը ըմպելիքները, աղի և շաքարի ավելցուկը ավելացնում են օրգանիզմում ռադիկալների առաջացման վտանգը,որը կարող է սպիտակ մազերի պաճառ դառնալ։

  1. Վիտամինների անբավարարություն

Վիտամինների պակասը, ինչպիսիք են B, D, E վիտամինները, կարող է հանգեցնել մազերի վաղ ճերմակմանը։

   5. Մազերի խնամքի քիմիական արտադրանք

Մազերի խնամքի միջոցները, ինչպիսիք են շամպունները և ներկերը որոնք պարունակում են ջրածնի պերօքսիդ և գունաթափող նյութեր։ Դրանց երկարատև օգտագործման դեպքում կարող են մազերը սպիտակել։

   6. Ծխելը

Ծխելը ոչ միայն մեծացնում է թոքերի քաղցկեղի և սրտի հիվանդությունների վտանգը, այլև վտանգի տակ է դնում ձեր մազերը։ Ծխախոտը սեղմում է արյան անոթները,նվազեցնում արյան հոքսը դեպի մազերի ֆոլիկուլներ և հանգեցնում մազաթափության և մազերի վաղ ճերմակման։

Ինչպե՞ս դադարեցնել սպիտակ մազերի աճը

  1. Դեղորայքով/Բժշկի կողմից նշանակված

Ձեր բժիշկը կարող է տալ ձեր մազերի տեսակին համապատասխանող շամպուներ, յուղեր, շիճուկներ և մազերի դիմակներ, ինչպես նաև սննդային հավելումներ։

  1. Կոսմետիկ Շամպուններ

Կոսմետիկ շամպունները պարունակում են որոշակի բաղադրիչներ, որոնք կարող են գույն հաղորդել ձեր սպիտակ մազերին։ Բացի գույն հաղորդելուց այդ շամպունները կարող են բարելավեսնուցել  ձեր մազերի հյուսվածքները։

    3.Սնունդը

Օգտագործեք հակաօքսիդանտ մթերքներ, ինչպիսիք են հատապտուղները, կանաչ թեյը, բրոկոլին, ձիթապտղի յուղը և ձուկը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ