Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում COVID-19-ը արմատախիլ անելու ամենալավ ժամանակահատվածը կարող է լինել ամառը

COVID-19-ը արմատախիլ անելու ամենալավ ժամանակահատվածը կարող է լինել ամառը

803
0
Coronavirus in China. Novel coronavirus (2019-nCoV), people in white medical face mask. Concept of coronavirus quarantine vector illustration. Seamless pattern.

Բժիշկները հարցման ընթացքում գնահատել են՝ կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսի համավարակը ավարտվել այնպես արագ, ինչպես իսպանական համաճարակը: Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Պարբերականի տվյալների համաձայն՝ համաճարակն անցել է 3 փուլով, ընդ որում՝ երկրորդ փուլն ավելի ծանր էր: Այդ նույն սխեմայով է նաև զարգացել հոնկոնգյան գրիպը:

Կենսաինժեներ Ալեքսանդր Կուդրյավցևը նշել է, որ երրորդ ալիքը կլինի ավելի քիչ ուժեղ: Նա ընդգծել է, որ COVID-19-ը արմատախիլ անելու ամենալավ ժամանակահատվածը կարող է լինել ամառը:

«Չափազանց կարևոր է պատրաստանյութի մշակման արագությունը, հակառակ դեպքում մենք կարող ենք ընդմիշտ մնալ այս SARS-CoV-2 վիրուսի հետ, ինչպես դա պատահեց OC43 կորոնավիրուսի հետ, որը ամեն տարի համարվում է մրսածության հիվանդությունների 10-15%-ի պատճառը»,- ասել է Կուդրյավցևը:

Բացի դրանից, նա ընդգծել է, որ բնակչության 70%-ի իմունիտետի զարգացումը հնարավորություն կտա հաղթահարել համավարակը, եթե իմունային պաշտպանությունը ամբողջ աշխարհում զարգանա միաժամանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ