Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գիտնականը նախազգուշացրել է նոր մահացու հիվանդությունների վտանգի մասին

Գիտնականը նախազգուշացրել է նոր մահացու հիվանդությունների վտանգի մասին

920
0

Պրոֆեսոր Ժան-ժակ Մուեմբե-Թամֆումը նախազգուշացրել է նոր մահացու հիվանդությունների առաջացման հնարավորության մասին: Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ  Մուեմբե-Թամֆումն 1976 թվականին օգնել է հայտնաբերել էբոլա վիրուսը՝ հիվանդության զոհերից վերցնելով արյան առաջին նմուշները:

Գիտնականի խոսքով՝ սպառնալիքի պատճառն անտառահատումներն են, որոնք հանգեցնում են տարբեր հիվանդությունների հարուցիչների հետ մարդկային շփումների քանակի ավելացման: Լրատվամիջոցի զրուցակցի կարծիքով՝ դա հետագայում կարող է հանգեցնել «մեծ համաճարակի»:

Մասնագետը չի բացառել այնպիսի վարակի հայտնաբերումը, որը կտարածվի COVID-19-ի արագությամբ և կլինի էբոլայի նման մահացու:

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ նոր պաթոգեններ կհայտնվեն: Եվ սա կարող է վտանգ  ներկայացնել ողջ մարդկության համար»,- եզրափակել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ