Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 83 միլիոն 444 հազար 482-ի

COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 83 միլիոն 444 հազար 482-ի

412
0
MOSCOW, RUSSIA - OCTOBER 28, 2020: A medical staff member attends patients at Moscow's City Hospital No 15 (Filatov Hospital) treating COVID-19 patients. Sergei Bobylev/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Ìåäèöèíñêèé ñîòðóäíèê ñ ïàöèåíòàìè â ãîðîäñêîé êëèíè÷åñêîé áîëüíèöå ¹15 èìåíè Î.Ì. Ôèëàòîâà, ãäå îêàçûâàþò ïîìîùü ïàöèåíòàì ñ êîðîíàâèðóñíîé èíôåêöèåé COVID-19. Ñåðãåé Áîáûëåâ/ÒÀÑÑ

Աշխարհում համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ով վարակների թիվը հասել է 83 միլիոն 444 հազար 482-ի: Այս մասին հայտնում է Интерфакс-Украина-ն ՝ հղում կատարելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Հինգ միլիոն կամ ավելի կորոնավիրուսային վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացությունների թվով ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջին տեղում, որտեղ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 19 միլիոն 968 հազար 87 դեպք, գրանցվել է 345 հազար 737 մահ, ավելի քան 11 միլիոնը բուժվել է:

Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ վարակվածների թիվն աճել է՝ հասնելով 10 միլիոն 289 հազար 710-ի, մահացությունների թիվը՝ 148 հազար 949 է, բուժվել է ավելի քան 9,8 միլիոն հիվանդ:

Բրազիլիան վարակվածների թվով երրորդ տեղում է: Այստեղ համաճարակի ընթացքում գրանցվել է 7 միլիոն 675 հազար 973 դեպք, 194 հազար 949 հիվանդ մահացել է, ավելի քան 6,8 միլիոնը՝ բուժվել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ