Գլխավոր էջ Նորություններ Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել ԼՂ-ի 1 044 բնակչի, այդ թվում...

Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել ԼՂ-ի 1 044 բնակչի, այդ թվում ՝ 131 երեխայի

450
0

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ծառայության պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Օլեգ Բաղաևը նշել է բժշկական մասնագետների մեծ ներդրումը Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության առողջության ամրապնդման գործում՝ հետագա հաջողություններ մաղթելով մասնագիտական գործունեության մեջ:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության անունից Օլեգ Բաղաևն ամանորյա նվերներ է հանձնել դաշտային հոսպիտալի բժիշկներին, բուժքույրերին և բժշկական անձնակազմին:

Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից, ռուս ռազմական բժիշկները ընհանուր առմամբ օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1 044 բնակչի, այդ թվում ՝ 131 երեխայի։

Բժշկական բրիգադների կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հեռավոր շրջաններում և գյուղերում տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ: Աշխատում է ավելի քան 60 մասնագետ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ