Գլխավոր էջ Նորություններ Հռոմի Ֆրանցիսկոս պապը առողջական խնդիրների պատճառով ամանորյա պատարագ չի անցկացրել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը առողջական խնդիրների պատճառով ամանորյա պատարագ չի անցկացրել

768
0

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեջքի ու ոտքերի ցավի պատճառով Սուրբ Պետրոսի տաճարում ամանորյա պատարագ չի անցկացրել: Սուրբ Աթոռի մամլո ծառայության հաղորդմամբ, Պապի փոխարեն երեկոյան ժամերգությունը կատարել է Կարդինալական կոլեգիայի դեկան, կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա կարդացել է պապական քարոզը՝ երախտագիտություն հայտնելով բոլոր բժիշկներին, բուժքույրերին, կամավորներին, ովքեր առաջնագծում են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Ըստ մամուլի ծառայության՝ 84-ամյա Ֆրանցիսկոսին ավանդական պատարագը գլխավորել խանգարել է նստաներվի բորբոքումից առաջացած ցավի սրումը:

Պապը հունվարի 1-ին չի կատարի տոնական ծառայությունը, բայց նա հանդես կգա ավանդական քարոզով: Այն կհեռարձակվի Առաքելական պալատի գրադարանի սրահից՝ կապված Իտալիայում գործող խիստ կարանտինի հետ, որը թույլ չի տալիս հավաքվել հրապարակներում: Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի մասնակիցների թիվը զգալիորեն սահմանափակ է:

Ֆրանցիսկոսի մրսածության մասին լուրերը արտահոսել են մերձվատիկանյան շրջանակներից, բայց այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: Ավելի վաղ Վատիկանում աղբյուրները հաղորդել էին, որ Հռոմի պապը կորոնավիրուսի թեստ է հանձնել այն բանից հետո, երբ նրան մոտ կանգնած երկու կարդինալների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ