Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են ժանդարմների վրա, որոնք փորձել են ցրել Ամանորյա...

Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են ժանդարմների վրա, որոնք փորձել են ցրել Ամանորյա երեկույթը

372
0

Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են ժանդարմների վրա, որոնք փորձել են ցրել Ամանորյա երեկույթը Լյերոն կոմունայում։ Ամանորի ընդհատակյա տոնակատարությանը մասնակցել է շուրջ 2 հազար մարդ։ Այս մասին հայտնում է BFM-ը

Հավաքույթը  տեղի է ունեցել գաղտնի։ Երբ դեպքի վայր են ժամանել իրավապահները, միջոցառման մասնակիցները սկսել են քարեր նետել նրանց վրա, որի հետևանքով երեք ժանդարմ թեթև վնասվածքներ է ստացել, ինչպես նաև այրվել է նրանց ավտոմեքենան։

Իրավապահները ստիպված են եղել նահանջել և հավելյալ ուժեր պահանջել՝ վերահսկելով անգարի մատույցները, որպեսզի զվարճացողներին այլ մարդիկ չմիանան։

Հեռուստաալիքը նաև նշում է, որ հարյուրից ավելի մարդկանց մասնակցությամբ միջոցառումներ են հայտնաբերվել Մոզել և Սեն և Մառնա դեպարտամենտներում:

Ֆրանսիայում Ամանորի գիշերը պարետային ժամ է սահմանվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ 20։00-ից մինչև 06։00-ն ֆրանսիացիները պետք է մնան տանը, հավաքույթներ չկազմակերպեն և գիշերը բարձր երաժշտություն չլսեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ