Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռալլիի աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվում է

Ռալլիի աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվում է

351
0

Ռալլիի աշխարհի առաջնության նոր սեզոնը մեկնարկում է հունվարի 21-ին Մոնտե Կառլոյի արվարձանում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանում էական փոփոխություններ են կատարվել, գրում է Մոտոր-ը:

Հանրահայտ ռալլին, որը կանցկացվի արդեն 89-րդ անգամ, կկայանա 2021 թվականի հունվարի 21-24-ը: Կազմակերպիչները հրապարակել են երթուղին եւ ժամանակացույցը, սակայն կորոնավիրուսի համավարակն ազդել է մրցավազքի վրա: Գիշերային հատուկ փուլեր առհասարակ չեն լինի, իսկ մայրուղին 85 տոկոսով կտարբերվի անցած տարվա մայրուղուց: Մասնակիցները պետք է հաղթահարեն ընդամենը 15 հատուկ փուլ եւ 280 մրցավազքային կիլոմետր, ինչը ռալլիի պատմության ընթացքում ամենակարճ հեռավորություններից մեկն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ