Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մոլդովայի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Մոլդովայի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով

280
0

Մոլդովայի ԱԳՆ Աուրելի Չոկոյի մոտ հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուս: Այդ մասին ասված է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Դիվանագետը տեղեկացրել է, որ COVID-19 թեստի արդյունքներում նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի վարակի թեթեւ արտահայտված ընթացք:

«Հոսպիտալացում չի պահանջվել, ես ինքնամեկուսացված եմ տանը»,-հայտնել է Չոկոյը:

Նախարարը նշել է, որ իր առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Չոկոյը կշարունակի հեռավար կատարել իր ծառայողական պարտականությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ