Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Moderna պատվաստանյութի լրացուցիչ փորձարկումներ կանցկացվեն

Moderna պատվաստանյութի լրացուցիչ փորձարկումներ կանցկացվեն

436
0

Moderna պատվաստանյութը, թերևս արդյունավետ է Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիայի դեմ, բայց անցկացվելու են լրացուցիչ փորձարկումներ: Այդ մասին ընկերությունը հաղորդել է դեկտեմբերի 23-ին:

«Չնայած այն բանին, որ մենք պլանավորում ենք լրացուցիչ թեստեր անցկացնել ցանկացած հիմնամանրէի դեմ պատվաստանյութի ազդեցությունը հաստատելու համար, պոտենցիալ կերպով հակամարմինները չեզոքացնող լայն սպեկտրը մեզ վստահություն է տալիս, որ մեր պատվաստանյութը նույնպես կարող է խթանել դրանց նկատմամբ (նոր հիմնամանրէների) հակամարմինների մշակմանը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 19-ին Բրիտանիայում շնչուղիների նոր և առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է մեծ արագությամբ և բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ