Գլխավոր էջ Նորություններ Գրիգորի Մարտիրոսյանը ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ու բուժհաստատությունների ղեկավար կազմին է ներկայացրել...

Գրիգորի Մարտիրոսյանը ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ու բուժհաստատությունների ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

418
0
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 23-ին առողջապահության նախարարության աշխատակազմին ու բուժհաստատությունների ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Միքայել Հայրիյանին: Այդ մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Պետական նախարարը, ի դեմս նախկին նախարար Արարատ Օհանջանյանի, շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին կորոնավիրուսային համավարակի և պատերազմական շրջանում ցուցաբերած բարձր պատասխանատվության և արհեստավարժության համար՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում ևս բուժանձնակազմը կշարունակի պատվով հաղթահարել առկա խնդիրներն ու մարտահրավերները:
Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ Միքայել Հայրիյանի փորձն ու մասնագիտական գիտելիքները լավագույնս կծառայեն համակարգի հետագա կատարելագործմանն ու զարգացմանը:
Իր հերթին նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին վստահության համար՝ հավաստիացնելով, որ իրականացնելու է ամենը՝ ազգաբնակչության սպասելիքներն արդարացնելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ