Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ամանորին կարգելվի հինգ հոգուց ավելի խմբերով հավաքվել

Ամանորին կարգելվի հինգ հոգուց ավելի խմբերով հավաքվել

470
0

Սեուլում , COVID-19-ի դեմ պայքարի նպատակներով, տեղի իշխանությունները կարգադրել են դեկտեմբերի 23-ից արգելել մարդկանց հինգ հոգուց ավելի խմբերով հավաքվել: Այդ սահմանափակումը գործելու է մինչեւ հունվարի 3-ը:  Դեկտեմբերի 20-ին միայն Սեուլում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 473 նոր դեպք, դա օրական վարակումների ամենամեծ թիվն է քաղաքում համավարակի սկզբից ի վեր: Նոր դեպքերի ճնշող մեծամասնությունն արձանագրում են Սեուլի շրջանում:

Ավելի վաղ երկրի կառավարությունը փակել էր Սեուլում եւ մերձակա շրջաններում գտնվող դպրոցները: Նաեւ Սեուլի տարածաշրջանում ներկայում արգելված են 50-ից ավելի թվաքանակով մարդկանց հավաքները, փակ են ժամանցային հաստատությունների մեծ մասը, իսկ ռեստորաններն այցելուներին չեն կարող սպասարկել ժամը 21:00-ից հետո: Հավարակի սկզբից ի վեց Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 50 հազար մարդ, 698-ը մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ