Գլխավոր էջ Uncategorized Ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքում շարունակվում է

Ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքում շարունակվում է

360
0
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցերով Covid-անվտանգության կանոններն այսօր դիտարկել են մայրաքաղաքի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջանների մի քանի տասնյակ տնտեսավարողի մոտ։
Դիտարկվող ոլորտների շրջանակն է՝ դպրոցներ, մանկապարտեզներ, բանկերի մասնաճյուղեր, «Հայփոստի» բաժանմունքներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, առևտրի կենտրոններ։
Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներում ու մանկապարտեզներում ԱԱՏՄ աշխատակիցներն ընդհանուր առմամբ արձանագրել են բարվոք պատկեր, էական խախտումներ չեն եղել։ Դպրոցներում և մանկապարտեզներում տարվել են իրազեկման լայն աշխատանքներ, փակցվել են նաև իրազեկման թերթիկներ։
ԱԱՏՄ ստուգայցերը փաստում են, որ Covid-անվտանգության նորմերը հիմնականում տնտեսավարողները պահպանում են՝ ջերմաչափում, ախտահանում և այլն։
Սակայն պարզվել է, որ որոշ գրասենյակներում դեռևս առաջնորդվում են պարետի որոշումներով սահմանված գրանցամատյաններով և կիրառում են նախկինում գործող իրազեկման թերթիկներ։
Տեսչականի մասնագետների կողմից հանձնարարական է տրվել առաջնորդվել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված նորմերով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ