Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 28 948 նոր դեպք

ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 28 948 նոր դեպք

351
0

Ռուսաստանի 85 մարզերում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 28 948 նոր դեպք: Այս մասին հաղորդել է կորոնավիրուսի տարածման դեմ հարցերով օպերատիվ շտաբը:

Վարակի բարդացումներից մահացել է 511 մարդ (նախօրեին՝  585), հիվանդանոցից դուրս է գրվել ավելի քան 20 հազար պացիենտ: Մոսկվայում դուրս է գրվել 4790 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ 2326, Մերձմոսկվայում՝ 1098:

Վարակակիրների թվով առաջին տեղում Մոսկվան է (7263, 6459, մեկ օր առաջ): Նրան հաջորդում են Սանկտ Պետերբուրգը (3759), Մերձմոսկվան (1539):

Երեկ օպերատիվ շտաբը հաղորդել է 28 209 գրանցված դեպքերի մասին: Այսպիսով, գարնանից ի վեր Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2 848 377 վարակակիր, որոնցից ավելի քան 50,9 հազարը մահացել են, 2,28 միլիոնը՝  առողջացել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ