Գլխավոր էջ Նորություններ ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս յոթ վագոն է ժամանել Լեռնային Ղարաբաղ

ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս յոթ վագոն է ժամանել Լեռնային Ղարաբաղ

862
0

ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս յոթ վագոն է ժամանել Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։

«Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են ՌԴ-ից հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։

«Սա մարդասիրական օգնության երկրորդ մասն է, որը ՌԴ ԱԻՆ-ն ստացել է երկաթուղով։ Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը», — նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Լեռնային Ղարաբաղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ